Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ախր, շա՜տ «խելոք» են

Ախր, շա՜տ «խելոք» են
01.03.2016 | 00:54

Այսօր լարված են ռուս-թուրքական հարաբերությունները: Այսինքն, մեր դարավոր թշնամու հետ նորից սրվել են մեր դարավոր բարեկամի հարաբերությունները: Անգլիական հայտնի ասացվածքը՝ «Չկան հավերժական թշնամիներ, կան հավերժական շահեր», կարծես հենց ռուս- թուրքական հարաբերությունների մասին է։ Ընդամենը երեկ էր, որ Պուտինը գրկախառնվում էր Էրդողանի հետ, նրան անվանում ընկեր, Թուրքիան էլ՝ բարեկամական երկիր, և հանկարծ մի օրում ամեն ինչ շուռ եկավ, և հարաբերությունները դարձան թշնամական։ Ավելին ասեմ, Ռուսաստանի Պետդումայի որոշ պատգամավորներ փորձեցին շրջանառության մեջ դնել, իմ կարծիքով, Ռուսաստանի ճակատին որպես խարան դաջված 1921 թվականի խայտառակ պայմանագիրը, որով Ռուսաստանից Թուրքիային էին անցնում իրոք հայկական, բայց, վերջին հաշվով, կայսրությանը պատկանող հողերը։ Պայմանագիրը շրջանառության մեջ դնելով՝ ռուսները մեզ «կուտ» էին տալիս և ցանկանում ստուգել մեր տրամադրությունները, ռուսական մամուլն էլ փորձում էր կանխատեսել, թե ռուս-թուրքական հնարավոր պատերազմի ժամանակ հայերս ինչ վերաբերմունք ցույց կտանք։ Երբ Արթուր Բաղդասարյանը ռուսական թերթերից մեկին տված հարցազրույցում ասաց, թե հայերս պիտի լինենք մեր դաշնակցի կողքին, հայկական որոշ լրատվամիջոցներ սարկազմով գրեցին, թե որոշ հայեր արդեն հերթ են կանգնել այդ նպատակի, այսինքն, կռվելու համար։ Կուզենայի հարցնել այդ «խելացիներին», եթե մենք չենք կռվում, դիտորդի դերում հետևում ենք կռվին, ռուսներն էլ պարտվում են, ինչպիսի՞ն կլինի հաղթանակած Թուրքիայի վերաբերմունքը մեր նկատմամբ։ Հարցի պատասխանը թողնում եմ ռուսների նկատմամբ կույր ատելությամբ լցված «խելոքներին»։ Իսկ ես ընդամենը ասեմ, որ ռուսները մեր լավը չուզող, այնուամենայնիվ, մեր բարեկամներն են։

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2639

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ